Գոռ Սահակյանը Մ-20 ԵԱ-ում դարձել է երկամարտի փոխչեմպիոն

30 Հուլիսի 2023, 14:35

Սպորտ

Բուխարեստում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի մինչեւ 20 տարեկանների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ  Գոռ Սահակյանը նվաճել է երկամարտի արծաթե մեդալ: Նույն քաշային կարգում հանդես եկող Մարտին Պողոսյանը դարձել է երկամարտի բրոնզե մեդալակիր:

Մեծահասակների Եվրոպայի չեմպիոն Գոռ Սահակյանը երկամարտում գրանցել է 311 կգ արդյունք: Նա նաեւ նվաճել է պոկում եւ հրում վարժությունների փոքր արծաթե մեդալները:

Մարտին Պողոսյանը երկամարտում ցույց է տվել 308 կգ արդյուն: Հրում վարժությունում Պողոսյանն արժանացել է փոքր ոսկե մեդալի:

Հիշեցնենք, որ ապրիլին Երեւանում անցկացված մեծահասակների Եվրոպայի առաջնությունում Գոռ Սահակյանը 67 կգ քաշայինների պայքարում երկամարտի 320 կգ արդյունքով նվաճել էր չեմպիոնի կոչումը:

Հիմա եթերում