Գործը քաղաքական է, երկրորդ կարծիք լինել չի կարող. Լևոն Քոչարյան

25 Օգոստոսի 2026, 22:52

Քաղաքականություն

Հերթական քաղաքական հրահանգն է, գործը միանշանակ քաղաքական է, երկրորդ կարծիք լինել չի կարող: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը` խոսելով հոր՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և եղբոր՝ Սեդրակ Քոչարյանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների մասին։

«Մեր ելույթի հաջորդ օրը տեղի ունեցավ այս գործընթացը։ Ի՞նչ ասեմ։ Գիտեք, կարծում եմ՝ բոլորն էլ տեսել են։ Ես չեմ պատկերացնում՝ ոնց են ամենաբարձր մակարդակով օրենք ընդունում ԵՄ գնալու հետ կապված, խոսում են, որ կուրսը դեպի Եվրամիություն է, բայց երկրի ղեկավարի աթոռը զբաղեցնող մարդը՝ վարչապետը, կանգնում է, ասում է՝ «սա պետք է նստի, մեկը պետք է ունեզրկվի»։ Չի տեղավորվում սա ոչ մի կերպ ժողովրդավարական սկզբունքների մեջ»,- նշել է Լևոն Քոչարյանը։