Գրե՛ք, իմ մասով էլ գրեք, ես ո՞րն եմ հերթի մեջ․ Աննա Գրիգորյան
25 Օգոստոսի 2026, 14:45
Մինչ մենք խոսում ենք, ձերբակալվել է ՀՀ երկրորդ նախագահը, նրա որդին, և հիմա էլ քննչական գործողություններ են ընթանում։ Այս մասին ԱԺ-ում ասել է «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը՝ տեղի ունեցածը որակելով քաղաքական հալածանք։
«Այս ձերբակալումներին, հավանաբար, նաև կալանավորումներ կհաջորդեն։ Գրե՛ք, իմ մասով էլ գրեք, թե ես ո՞րն եմ հերթի մեջ։ Կարծում եք՝ դա ինձ համար խնդի՞ր է»,- նշել է պատգամավորը։
Աննա Գրիգորյանի խոսքով՝ հայ ժողովուրդն արդարության ծարավ ունի՝ Եռաբլուրի, Արցախի կործանման, հայկական պետականության բովանդակության կործանման համար։
«Վաղ թե ուշ հայ ժողովուրդը հասնելու է այդ արդարությանը։ Ինչպես ասվում է՝ երանի՜ արդարության համար հալածվողներին։ Մենք չենք վախենում հալածվելուց, որովհետև գիտենք՝ հանուն ինչի ենք հալածվում՝ հանուն Հայաստանի Հանրապետության և հայկական բովանդակության»,- նշել է Աննա Գրիգորյանը։