Հանրապետական մաղթանք՝ Թեհրանի հայոց եկեղեցիներում
30 Մայիսի 2023, 13:00
![](https://media.alphanews.am/wp-content/uploads/2023/05/30120216/409be51afed50ff486eff15605ca60a2_L.jpg)
Հայաստանի Առաջին Հանրապետութեան 105-րդ տարեդարձի առիթով, Մայիսի 28-ի առաւօտեան, Թեհրանի բոլոր եկեղեցիներում ս. պատարագի ընթացքում տեղի ունեցաւ Հանրապետական մաղթանք:
Թեհրանի Ս. Սարգիս առաջնորդանիստ եկեղեցում, կրօնական արարողութիւնը նախագահեց Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը: Ս. պատարագի ընթացքում ընթերցւեց Հանրապետական մաղթանքը, տեղի ունեցաւ դրօշի օրհնութեան արարողութիւն, որը մէկտեղւեց Դպրաց դասի կողմից «Մեր Հայրենիք» օրհներգի կատարմամբ եւ քարոզեց Սրբազան Հայրը:
Ս. պատարագի աւարտին Սրբազան Հօր նախագահութեամբ կատարւեց հոգեհանգստեան յատուկ արարողութիւն Ղարաքիլիսայում, Բաշ Ապարանում, Սարդարապատում եւ այլ վայրերում տեղի ունեցած ճակատամարտերում զոհւած հայ նահատակների հոգիների խաղաղութեան համար:
![](https://alikonline.ir/images/stories/2023/may/hanr-maghtank.jpg)