Հարավային Կովկասի տարածաշրջանը կարևոր է մեր գլոբալ անվտանգության համար. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

23 Հունվարի 2025, 19:28

Քաղաքականություն

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն արդյունավետ է համարել Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկումը և նշել, որ ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերին:

«Դավոսում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ արդյունավետ քննարկում ունեցա ՆԱՏՕ-Հայաստան համագործակցությունն ու երկխոսությունը շարունակելու շուրջ։ Հարավային Կովկասի տարածաշրջանը կարևոր է մեր գլոբալ անվտանգության համար։ Ես աջակցում եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերին», — Х-ում գրել Է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։