Հարձակվել են Շենգավիթի թաղապետարանի աշխատակիցների վրա
07 Մայիսի 2026, 18:30
Հարձակվել են Շենգավիթի թաղապետարանի աշխատակիցների վրա։ Այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետի խոսնակը։
Արտյոմ Կարապետյանը հայտնել է, որ նրանցից մեկը գլխին հասցված հարվածի հետևանքով վնասվածք է ստացել և տեղափոխվել հիվանդանոց։
Այս միջադեպին նախորդել է աշխատակիցների այցը վարչական շրջանի այն հատված, որտեղ օրենքի խախտումով տեղադրված է եղել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քարոզչական պաստառը, որը գերազանցել է թույլատրելի 5 քմ ծավալը: Հարձակումը տեղի է ունեցել պաստառն ապամոնտաժելու ընթացքում։