Հայ Առաքելական եկեղեցու Թեհրանի թեմը համերաշխություն է հայտնել Իրանի ժողովրդին
17 Հունիսի 2025, 13:40
Հայ Առաքելական եկեղեցու Թեհրանի թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ զորակցություն հայտնելով իրանցի ժողովրդին ստեղծված իրավիճակում:
Նա հույս է հայտնել, որ ճգնաժամը հնարավորինս արագ կհաղթահարվի՝ ընդգծելով մարտահրավերների առջև միասնականության և տոկունության կարևորությունը: Իր ուղերձում արքեպիսկոպոսը նաև խստորեն դատապարտել է հարձակումները՝ դրանք համարելով անընդունելի գործողություններ, որոնք խաթարում են խաղաղությունն ու կայունությունը: