Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը Թուլսի Գաբբարդին կոչ է արել հետաքննել Արցախի էթնիկ զտման մեջ ամերիկյան մեղսակցությունը
13 Փետրվարի 2025, 15:50

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը շնորհավորել է ԱՄՆ նախկին կոնգրեսական Թուլսի Գաբբարդին՝ ազգային հետախուզության տնօրենի պաշտոնում հաստատման կապակցությամբ և կոչ արել համապարփակ հետաքննություն սկսել ԱՄՆ հետախուզության, քաղաքականության և արտաքին օգնության ձախողումների վերաբերյալ,որոնք նպաստել են Ադրբեջանի կողմից Արցախի բնիկ հայ բնակչության ցեղասպանական էթնիկ զտմանը։ Այս մասին հայտնում են ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակից:
«Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը ողջունում է Գաբբարդի այսօրվա հաստատումը և կոչ է անում ապահովել, որ Միացյալ Նահանգները լիովին գնահատի իր դերը Արցախի հայ բնակչության դեմ Ադրբեջանի ցեղասպան արշավում, լինի դա բացթողումների կամ հանձնարարականների միջոցով, որոնք օգնել, խթանել կամ քաջալերել են Ադրբեջանին»․ — նշել է Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:
Գաբբարդին ուղղված իր շնորհավորական նամակում հանձնախումբը նաև ընդգծել է հետախուզության քաղաքականության պաշտոնական վերագնահատման կարևորությունը, հասկանալու համար թե ինչպես է ԱՄՆ քաղաքականությունը,օրինակ՝ ռազմական օգնությունը Ադրբեջանին, նպաստում նրա ռազմական հանցագործություններին:
«Ինչպես գիտեք, Հավայան կղզիներում և ամբողջ Միացյալ Նահանգներում հայկական ծագում ունեցող ամերիկացիները երկար ժամանակ աջակցել են ձեր ջանքերին՝ ուղղված վայրագությունների կանխարգելմանը, մարդու իրավունքների և մեր համայնքի ու կոալիցիոն գործընկերների համար հատուկ մտահոգություն ներկայացնող այլ հարցերի վերաբերյալ: Մենք
խորապես երախտապարտ ենք ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ոգեկոչման և, իհարկե, Արցախի (Լեռնային Ղարաբաղի) բնիկ հայ քրիստոնյաների ժողովրդավարական ձգտումներին ձեր աջակցության համար․․․ Մենք պատրաստ ենք աջակցելու ԱՄՆ-ի բացթողումների և հանձնաժողովի անհաջողությունների հետաքննությանը, որն օգնեց, աջակցեց կամ քաջալերեց Ադրբեջանին հետապնդելու իր ցեղասպան ծրագրերը Արցախի խաղաղ հայ խաղաղ բնակչության դեմ»,- նշված է Հայ դատի հանձնախմբի նամակում։
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի ամբողջական նամակը հասանելի է հետևյալ հղմամբ: