Հայ ժողովուրդը միասին ազատագրելու է երկիրը խայտառակող փուչիկից․ Սամվել Կարապետյան

08 Մայիսի 2026, 21:33

Քաղաքականություն

«Մենք այսօր միասին սկսում ենք «Ուժեղ Հայաստան» կուսակցության հաղթարշավը։ Ընդամենը մեկ ամիս անց մենք մեր ժողովրդի հետ մեծ ցնծությամբ նշելու ենք մեծ հաղթանակ»,- կուսակցության նախընտրական հանրահավաքի ժամանակ հայտարարել է կուսակցության վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը։

Նրա խոսքով՝ հայ ժողովուրդը միասին ազատագրելու է երկիրը խայտառակող, ժողովրդին նվաստացնող Ալիևի փչած փուչիկից:

«Մենք պարտավոր ենք համախմբել մեր ժողովրդին, հաղթել վախը, որն Ալիևն ու իր մարզպետը տարածել են մեր ժողովրդի վրա։ Եվ միասին շատ շուտով դա անելու ենք։ Մենք պարտավոր ենք միասին հաղթել աղքատությանը, պարտավոր ենք բարեկեցություն բերել ժողովրդին և ամենակարևորը՝ պարտավոր ենք պաշտպանել Հայ Առաքելական եկեղեցին Ալիևից և իր մարզպետից»,- ընդգծել է Սամվել Կարապետյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։