Հայ շախմատիստները մեդալներ են նվաճել պատանիների կայծակնային և արագ շախմատի ԱԱ-ում

12 Հունիսի 2023, 13:35

Սպորտ

Աշխարհի պատանիների կայծակնային շախմատի առաջնությունում մրցանակակիրների շարքում են Նվարդ Հայրապետյանը (մինչև 16 տարեկան աղջիկներ) և Դավիթ Մելքոնյանը (մինչև 8 տարեկան տղաներ), հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից:

11 հնարավորից Նվարդը վաստակել է 7 միավոր և զբաղեցրել 4-րդ հորիզոնականը:

Դավիթը վաստակել է 8 միավոր և կիսել է 3-5-րդ հորիզոնականները: Սակայն լրացուցիչ ցուցանիշներով Դավիթը զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը: