«Հայաստան» դաշինքը չի կարողանա այսօր հանդիպել թալինցիների հետ. Փաշինյանն է այսօր այնտեղ

13 Մայիսի 2026, 11:09

Քաղաքականություն

Այսօր նախատեսված էր «Հայաստան» դաշինքի անդամների հանդիպումը Թալինի բնակիչների հետ, սակայն Թալինի համայնքապետարանից տեղեկացրել են, որ պայմանավորված Նիկոլ Փաշինյանի այսօրվա այցով՝ համայնքապետարանը չի կարողանա նախապես պայմանավորված ժամին ապահովել հանդիպումը քաղաքացիների հետ նախատեսված վայրում:

«Մենք արձանագրում ենք, որ սա վարչական ռեսուրսի չարաշահման հերթական ակնհայտ դրսևորումն է։

Քանի որ մեր նպատակը հարյուրավոր քաղաքացիների համար պատշաճ և արժանապատիվ հանդիպում կազմակերպելն է, իսկ նշված վայրն ամենահարմարն է նման հանդիպում կազմակերպելու համար, տեղեկացնում ենք, որ չենք ընդունում մեզ առաջարկվող արհեստական սահմանափակումները։

Թալինի մեր հայրենակիցների հետ կհանդիպենք առաջիկա օրերին։

Հանդիպման հստակ օրվա և վայրի մասին կտեղեկացնենք լրացուցիչ»,- ասվում է հայտարարությունում։