«Հայաստան» դաշինքը կողմ է քվեարկելու Արամ Վարդևանյանի թեկնածությանը․ Աննա Գրիգորյան

06 Օգոստոսի 2026, 10:55

Քաղաքականություն

«Հայաստան» դաշինքը կողմ կքվեարկի ԱԺ փոխնախագահի պաշտոնում Արամ Վարդևանյանի թեկնածությանը։ Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է «Հայաստան» դաշինքի ղեկավար Աննա Գրիգորյանը։

Նրա խոսքով՝ իշխող մեծամասնությունը չի կարող կողմ չքվեարկել, քանի որ դա ոչ թե բարի կամքի դրսևորում է, այլ օրենքից բխող պարտավորություն։

«Կա նաև Սահմանադրական դատարանի որոշում, և նրանք չեն կարող չընտրել։ Կարող են մի անգամ չընտրել, կամ չգիտեմ, այսպիսի հնարավոր զարգացումներ ևս կան։ Բայց այն, որ քաղաքական մեծամասնության ուղիղ պարտավորությունն է ապահովել համապատասխան ձայներ, որպեսզի ընդդիմադիր ուժը ևս ունենա ԱԺ փոխնախագահի պաշտոն։ Դա ուղղակի փաստ է»,- նշել է Աննա Գրիգորյանը։