Հայաստանի ուժեղագույն մարտիկները կմրցեն «AFS Armat Fight Show»-ում
17 Ապրիլի 2026, 16:20
Ապրիլի 18-19-ը Հայաստանում կկայանա «AFS Armat Fight Show» խառը մարտարվեստի խոշոր մրցաշարը: Եզրափակիչ փուլը տեղի կունենա ապրիլի 19-ին «Տաշիր Արենա»-ում և ուղիղ եթերով կհեռարձակվի կազմակերպության YouTube ալիքով:
Որակավորման փուլին կմասնակցեն Հայաստանի ուժեղագույն մարզիկները,որոնք անցել են նախնական ընտրությունը: Մրցաշարի ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 15,200,000 դրամ՝ ամենամեծը հայկական մարտարվեստի պատմության մեջ:
«AFS Armat Fight Show»-ն երիտասարդ մարզիկների համար հարթակ է՝ արագ պրոֆեսիոնալ մակարդակի հասնելու համար: Այս ռազմավարության շրջանակներում զարգանում է «Lionheart» ակադեմիան, որտեղ մարզվում են Հայաստանի ամենաուժեղ մարտիկները: Արդյունքում Հայաստանը դառնում է պրոֆեսիոնալ մարտիկների համար գրավիչ կենտրոն։
Մանրամասները՝ տեսանյութում: