Հայաստանի թիմը՝ Եվրոպայի կայծակնային շախմատի զույգ առաջնության չեմպիոն

20 Հունիսի 2023, 12:07

Հայեր | Սպորտ

Հայաստանի թիմը նվաճել է Լեհաստանում Կրակով քաղաքում անցկացված կայծակնային շախմատի Եվրոպայի զույգ առաջնության չեմպիոնի տիտղոսը: Այս մասին հաղորդում է ՀՇՖ-ի մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք, որ Հայաստանից մասնակցում էին Շանթ Սարգսյանը և Էլինա Դանիելյանը:

Էլինա Դանիելյանը գրավել է առաջին տեղը, Շանթ Սարգսյանը՝ երկրորդ: