Հայաստանն ու Լատվիան համաձայնագիր են ստորագրել միգրացիոն գործընթացների կարգավորման վերաբերյալ
07 Սեպտեմբերի 2026, 19:00
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Լատվիայի արտաքին գործերի նախարար Բայբա Բրաժեն ստորագրել են Հայաստանի և Լատվիայի կառավարությունների միջև արձանագրություն՝ Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման մասին համաձայնագրի իրականացման վերաբերյալ։
Արձանագրության ստորագրման նպատակն է կարգավորել Հայաստանի և Լատվիայի միջև հետընդունման գործընթացների հետ կապված հարցերը։