Հայաստանում արագացել է 12-ամսյա գնաճը՝ ապրիլին հասնելով 5․3%-ի․ ԵԱԶԲ
12 Մայիսի 2026, 15:20
Եվրասիական զարգացման բանկը գնահատել է Հայաստանում գնաճի բարձրացման պատճառները և վերաֆինանսավորման տոկոսադրույքի պահպանման հիմքերը։ Այդ մասին նշվում է Եվրասիական զարգացման բանկի շաբաթական մակրոտնտեսական տեսությունում։
«Հայաստանում ապրիլին գնաճը արագացել է՝ պայմանավորված պարենային և ոչ պարենային ապրանքների գների աճով։ Գնաճը ապրիլին հասել է տարեկան 5․3 տոկոսի՝ մեկ ամիս առաջ գրանցված 4․5 տոկոսի դիմաց։
Հիմնական գործոնը պարենային գնաճի արագացումն էր, որը 7․8 տոկոսից հասել է 9․5 տոկոսի։ Ոչ պարենային ապրանքների գների աճը նույնպես արագացել է՝ 0,8 տոկոսից հասնելով 1․5 տոկոսի, մինչդեռ ծառայությունների ոլորտում գնաճը պահպանվել է տարեկան 2․6 տոկոսի մակարդակում։
Այս պայմաններում ՀՀ Կենտրոնական բանկը մայիսյան նիստում պահպանել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6,5 տոկոսի մակարդակում»,- նշվում է մակրոտնտեսական տեսությունում։