Հայաստանում նշանակվել է ԵՄ նոր գործընկերության առաքելության ղեկավար

11 Հունիսի 2026, 17:47

Քաղաքականություն

Եվրոպական միության խորհուրդը ՀՀ-ում ԵՄ նոր գործընկերության առաքելության (EUPM Armenia) ղեկավար է նշանակել Կոսմին Ջորջե Դինեսկուին։ Նրա մեկամյա մանդատը ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունիսի 11-ից։

Կոսմին Դինեսկուն ունի հարուստ դիվանագիտական փորձ։ Նա 2019-2023 թվականներին եղել է Ռումինիայի արտակարգ և լիազոր դեսպանը Լիտվայում և Լատվիայում, 2010–2016 թվականներին՝ Խորվաթիայում, 2016–2019 թվականներին զբաղեցրել է Ռումինիայի արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնը, իսկ 2023-2026 թվականներին ղեկավարել է Եվրոպական միության Գործընկերության առաքելությունը Մոլդովայում։