Հայաստանում քաղաքական պայքարը կարող է հարվածել երկրի տնտեսությանը․ Վասիլի Կոլտաշով
04 Օգոստոսի 2026, 21:35
Քաղաքագետ Վասիլի Կոլտաշովը Alpha News-ին տված հարցազրույցում անդրադարձել է Հայաստանում ընդդիմության նկատմամբ ճնշումներին և դրանց ազդեցությանը տնտեսության վրա։
«Այս պահին Հայաստանում տեղի է ունենում այն, ինչը Արևմուտքը ավանդաբար թույլատրում է և, ինչպես կարծում են որոշ փորձագետներ, կարող է ազդեցություն ունենալ քաղաքական գործընթացների վրա։ Հայ ժողովրդից է կախված՝ արդյոք Հայաստանում կլինի՞ այլընտրանք Նիկոլ Փաշինյանին, նրա կուսակցությանը և վարած քաղաքականությանը, թե ոչ։
Փաշինյանը զգում է, որ իր նկատմամբ տնտեսական ճնշումն ուժեղանում է։ Ռուսաստանի նախագահի հետ պայմանավորվելու և հերթական անգամ ՌԴ-ի՝ Հայաստանին աջակցելու կոչ անելու նրա փորձն, ըստ ամենայնի, արդյունք չի տվել։ Այս իրավիճակում Փաշինյանը փորձում է հաշվի չառնել տնտեսական կորուստները։ Նա անտեսում է այն փաստը, որ վնասներ են կրում գյուղատնտեսությունը, սննդի արդյունաբերությունը, արդյունաբերությունը և Հայաստանի միջազգային առևտուրը։
Նույն կերպ նա կարծում է, որ այս բարդ պահին կարող է ինքնուրույն լրացուցիչ խնդիրներ ստեղծել՝ գործողություններ իրականացնելով մի շարք ընկերությունների նկատմամբ, այդ թվում՝ Երևանի կոնյակի, գինու և օղու կոմբինատի, «Մուլտի Գրուպ» ընկերության, ֆիթնես, առևտրի կենտրոնների և ռեստորանների դեմ, որոնք կապված են կալանավորված անձի հետ։
Տնտեսական խնդիրները Փաշինյանի համար որոշիչ գործոն չեն, քանի որ նա անմիջական կապ չունի Հայաստանի տնտեսության հետ։ Միևնույն ժամանակ ակնհայտ է, որ նման քաղաքականությունը կարող է բացասական հետևանքներ ունենալ երկրի համար», -ասել է Վասիլի Կոլտաշովը։