Հայաստանը տանում են ուկրաինացման ճանապարհով. Վլադիմիր Սկաչկո

28 Մայիսի 2026, 22:00

Քաղաքականություն

Քաղաքագետ Վլադիմիր Սկաչկոն Alpha News-ին տված մեկնաբանությունում՝ ԱՊՀ երկրների ինստիտուտի հիմնադրման 30-ամյակին նվիրված հոբելյանական ընթերցումների շրջանակում, անդրադարձել է Հայաստանի հարաբերություններին Արևմուտքի հետ և Ռուսաստանի հետ հնարավոր խզման հետևանքներին։

Փորձագետի խոսքով՝ Ռուսաստանի հետ կապերի խզումը հանգեցնում է Հայաստանի թուլացմանը։

«Այն, ինչ այժմ տեղի է ունենում Հայաստանում, կարելի է մեկ բառով անվանել՝ ուկրաինացում։ Այսինքն՝ բոլոր ուղղություններով Հայաստանի ամբողջական հեռացում Ռուսաստանից՝ քաղաքական, տնտեսական, ռազմական, ինչպես նաև զուտ հոգեբանական և հոգևոր-մշակութային առումներով։ Եվ հետևաբար, քանի որ Հայաստանn այս բոլոր ոլորտներում մեծապես կախված է Ռուսաստանից, այդ հեռացումը հանգեցնում է երկրի թուլացմանը։ Նույնիսկ եթե ենթադրենք, որ այն ամենn, ինչ խոստանում են Արևմուտքը, ԵՄ-ն և Միացյալ Նահանգները, իրականում տրամադրվի, ապա այդ ամբողջ վերակառուցումը կտևի 2-3, իսկ հնարավոր է՝ 3-4 տարի»,- ասել է Սկաչկոն։