Հայոց ցեղասպանությունը վերապրած լուսանկարչի թոռը Մարսելում ներկայացրել է պապիկի աշխատանքները
21 Օգոստոսի 2026, 19:10
Հայոց ցեղասպանությունը վերապրած լուսանկարիչ Գեղամ Ջեգալյանը (1915–1981) 1930-ականներին տեղափոխվել է Պաղեստին, իսկ 1944 թվականին Գազայում բացել է առաջին լուսանկարչատունը։ Այսօր նրա թոռը՝ արվեստագետ Գեղամ Ջեգալյանը, Մարսելում ներկայացրել է պապիկի լուսանկարչական ժառանգությունը։
«Photo Kegham of Gaza: Unboxing an Unmade Archive» խորագրով ցուցահանդեսը կազմակերպվել է «Saison Méditerranée 2026»-ի շրջանակում։
Ցուցահանդեսը Մարսելում կգործի մինչև սեպտեմբերի 12-ը։
Ցուցահանդեսի մասին տեսանյութը հրապարակել է եգիպտական հայտնի «CairoScene» նախագիծը, որն Instagram-ում ունի շուրջ 872 հազար հետևորդ։