Հերթական խախտումները` Երևանի և ՀՀ մարզերի ընտրատեղամասերում
07 Հունիսի 2026, 16:53
Գեղարքունիքի մարզի 8/46 ընտրատեղամասում քվեատուփը կապարակնքված չէ:
14/23 ընտրատեղամասում արձանագրվել է ևս մեկ ընտրախախտում. Քաղաքացին քվեաթերթիկը ստացել, դրել է ծրարի մեջ, դրանից հետո նոր մոտեցել է ստորագրելու:
8/59 ընտրատեղամասում քաղաքացին փորձել է դուրս է բերել քվեաթերթիկը։
Ալավերդու 24/11 ընտրատեղամասում ՔՊ-ականներն իրենց ուղղորդած քաղաքացուն հորդորել էին չօգտագործված քվեաթերթիկները դուրս բերել ընտրատեղամասից` ի ապացույց ՔՊ-ին քվեարկելու փաստի: