ՀՀ ԱԳՆ ղեկավար կազմն ու դեսպաններն այցելել են «Մարգարա» անցակետ. այն լիովին պատրաստ է շահագործման

30 Օգոստոսի 2026, 10:10

Քաղաքականություն

Հայաստան-Թուրքիա սահմանի «Մարգարա» անցակետ են այցելել ՀՀ արտաքին գործերի նախարարության ղեկավար կազմը և արտերկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարները։

Այցի ընթացքում Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը դիվանագետներին է ներկայացրել անցակետի վերանորոգման, արդիականացման և տեխնիկական վերազինման ուղղությամբ իրականացված լայնամասշտաբ աշխատանքները։

ՊԵԿ ղեկավարը փաստել է, որ «Մարգարա» անցակետն այսօր ապահովված է անհրաժեշտ ենթակառուցվածքներով և լիովին պատրաստ է շահագործման։