ՀՀ-ի կողմից ԵՄ անդամակցության հայտի նախապատրաստման մասին հայտարարությունը հանրաքվեն հետաձգելու միջոց է․ Իգոր Սեմյոնովսկի
26 Օգոստոսի 2026, 23:42
ՌԴ կառավարությանն առընթեր Ֆինանսական համալսարանի քաղաքագիտության դոցենտ, քաղաքագետ Իգոր Սեմյոնովսկին Alpha News-ին տված հարցազրույցում մեկնաբանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ հայտարարությունները և ռուս-հայկական հարաբերությունները։
Փորձագետի խոսքով՝ վարչապետը քաղաքականությունից անցել է քաղաքականախոսության, իսկ ՀՀ-ն փորձում է «միաժամանակ մի քանի աթոռի վրա նստել»։ Նրա կարծիքով՝ ԵՄ անդամակցության հայտի նախապատրաստման մասին հայտարարությունը պարզապես հանրաքվեն հետաձգելու միջոց է։
«Կարևոր է քաղաքացիներին անկեղծ ասել՝ պատրա՞ստ են նրանք ՌԴ-ի հետ վիզային ռեժիմի սահմանմանը և ԵՄ-ի պատժամիջոցների քաղաքականությանը մասնակցելուն», — ընդգծել է Սեմյոնովսկին։