ՀՀ կառավարությունը հրաժարական է ներկայացնում. Նիկոլ Փաշինյան

02 Օգոստոսի 2026, 10:36

Քաղաքականություն

ՀՀ Սահմանադրության 158–րդ հոդվածի համաձայն՝ նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանի օրը Կառավարությունը հրաժարական է ներկայացում։

«Այս պայմաններում մինչև նոր կառավարության ձևավորումը կառավարության անդամները շարունակում են կատարել իրենց պարտականությունները, իսկ հաջորդիվ Սահմանադրության 149-րդ հոդվածի համաձայն՝ ՀՀ նախագահը նորընտիր ԱԺ-ի լիազորությունների ժամկետը սկսելուց հետո անհապաղ վարչապետ է ներկայացնում խորհրդարանական մեծամասնության ներկայացրած թեկնածուին։ Այսօր խորհրդարանական մեծամասնությունը կներկայացնի վարչապետի թեկնածուին, և համապատասխանաբար տեղի կունենա նշանակում՝ ՀՀ Սահմանադրության 148-րդ հոդվածի համաձայն»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։