ՌԴ քաղաքացիները Հայաստանում կարող են ստանալ որակավորված էլեկտրոնային ստորագրություն

25 Ապրիլի 2026, 14:20

Քաղաքականություն

Հայաստանի Հանրապետությունում գտնվող Ռուսաստանի քաղաքացիները հնարավորություն են ստացել անմիջապես Երևանում ձևակերպելու որակավորված էլեկտրոնային ստորագրություն։

Դրա միջոցով հնարավոր է հեռավար ստորագրել փաստաթղթեր, օգտվել պետական ծառայություններից և համագործակցել ռուսաստանյան կազմակերպությունների հետ՝ առանց երկրից դուրս գալու անհրաժեշտության։