ՊՆ-ն հերքում է Բաքվի ապատեղեկատվությունը
14 Մայիսի 2025, 09:41

ՀՀ պաշտպանության նախարարությունը կրկին հերքել է Ադրբեջանի ՊՆ հերթական ապատեղեկատվությունը:
«Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մայիսի 13-ին՝ ժամը 20:45-21։30-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան և հարավարևելյան հատվածներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը»,-ասված է ՊՆ տարածած հաղորդագրությունում։ :