ՀՄԸՄ-ն սահմանեց Գինեսի համաշխարհային ռեկորդ

30 Հուլիսի 2026, 09:30

Սպորտ

Համա-ՀՄԸՄ-ական բանակումի 809 մասնակիցներ, հուլիս 28-ին, Բյուրականի «Գառնիկ Մկրտիչեան» սկաուտական բանակավայրում նոր մրցանիշ հաստատեցին՝ կազմելով համաշխարհային սկաուտության ամենամեծ Շուշանածաղիկը։

Նախորդ մրցանիշը հաստատվել էր 8 տարի առաջ՝ 2018 թվականին, Անգլիայում՝ 445 սկաուտի մասնակցությամ։

Շուշանածաղիկը համաշխարհային սկաուտական շարժման գլխավոր խորհրդանիշն է

Այս կենդանի պատկերը կազմելով՝ աշխարհի տարբեր ծայրերից ժամանած հայ սկաուտներն ընդգծել են իրենց հավատարմությունը սկաուտական արժեքներին և միասնությանը:

Այն նաև խորհրդանշում է ՀՄԸՄ-ի «Բարձրացի՛ր, բարձրացրո՛ւ» նշանաբանը՝ կոչ անելով միշտ ձգտել դեպի կատարելություն: