Իրանի հարցը Թրամփ-Նեթանյահու հանդիպման գլխավոր թեման էր․ Ռոբերտ Մարգարյան

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Օվալաձև աշխատասենյակում հանդիպումներ է ունեցել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։

«Alpha News»-ի Լոս Անջելեսի տաղավարում քաղաքագետ Ռոբերտ Մարգարյանն, անդրադառնալով Թրամփ-Նեթանյահու բանակցություններին, նշել է, որ հանդիպման գլխավոր թեման Իրանի հարցն էր։

«Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հստակ հայտարարել է, որ ԱՄՆ է ժամանել Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ նոր տեղեկություններով, որոնք պետք է փոխանցի նախագահ Դոնալդ Թրամփին»,- հայտնել է քաղաքագետը։

Ռոբերտ Մարգարյանի խոսքով՝ քննարկման երկրորդ կարևոր թեման եղել է ԱՄՆ-ի կողմից Թուրքիային F-35 ռազմական ինքնաթիռների վաճառքը, որին դեմ էր արտահայտվել Նեթանյահուն։

«Իրան-ԱՄՆ 40-օրյա պատերազմի ընթացքում Իսրայելը կանգնած էր ԱՄՆ-ի կողքին և հիմնական հարձակվողներից մեկն էր։ Մյուս կողմից էլ Իրանի հիմնական հարվածներն ուղղված էին հենց Իսրայելի դեմ։ Պատերազմի երկրորդ փուլում Թրամփը միտումնավոր թույլ չտվեց, որ Իսրայելը մասնակցի հարձակումներին։ Շատերը Թրամփին մեղադրում էին Նեթանյահուի ազդեցության տակ պատերազմելու մեջ»,- ընդգծել է քաղաքագետը։