Իրանի շուրջ լարվածությունը կարող է շարունակվել․ Կիրիլ Սեմյոնով

03 Օգոստոսի 2026, 21:30

Կարծիք | Քաղաքականություն

Քաղաքագետ Կիրիլ Սեմյոնովը Alpha News-ի հետ զրույցում անդրադարձել է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակին։

Փորձագետի գնահատմամբ՝ մոտ ապագայում Իրանի շուրջ լարվածությունը կարող է պահպանվել, սակայն կողմերը շահագրգռված են գոնե ժամանակավոր լուծում գտնել, որը կօգնի կայունացնել իրավիճակը տարածաշրջանում։

«Այս պահին դժվար է ասել, թե ինչպես կզարգանան իրադարձությունները։ Ամենայն հավանականությամբ, լարվածությունը կշարունակվի ներկայիս մակարդակով։ Այնուամենայնիվ, հավանական է, որ Հորմուզի նեղուցի հարցում հնարավոր լինի գտնել ժամանակավոր լուծում։ Հնարավոր է՝ մինչև նոյեմբեր իրավիճակը կայունանա, քանի որ Թրամփի համար չափազանց կարևոր է միջանկյալ ընտրություններին մոտենալ Պարսից ծոցի տարածաշրջանում ավելի կայուն իրավիճակի պայմաններում»,- նշել է Սեմյոնովը։