Իրանում շարունակվում են Խամենեիի հրաժեշտի արարողությունները
07 Հուլիսի 2026, 14:30
Իրանի Իսլամական Հանրապետությունում շարունակվում են երկրի հոգևոր առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեիի հրաժեշտի սգո արարողությունները:
Ինչպես հաղորդում է Alpha News-ի թղթակիցը, մայրաքաղաք Թեհրանում և երկրի խոշոր քաղաքներում միլիոնավոր քաղաքացիներ դուրս են եկել փողոցներ՝ իրենց հարգանքի տուրքը մատուցելու հոգևոր առաջնորդի հիշատակին։
«Միլիոնավոր մարդիկ մասնակցում են հոգևոր առաջնորդի հրաժեշտի երթին։ Փողոցները լեփ-լեցուն են։ Այսպիսի հոսք է ոչ միայն Թեհրանում, այլև երկրի մյուս քաղաքներում։ Իրանի ժողովուրդը ցույց է տալիս, թե ինչպես է ամուր կանգնած իր երկրի թիկունքին, ինչպես է պայքարում ու դիմադրում»,- նշել է Alpha News-ի թղթակիցը։
Հիշեցնենք, որ Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հուղարկավորությունը տեղի է ունենալու հուլիսի 9-ին՝ նրա հայրենի Մաշհադում։
Մանրամասները՝ ռեպորտաժում։