ԻՀՊԿ-ն հարվածել է Քուվեյթում ԱՄՆ ռազմածովային վառելիքի տերմինալին
18 Հուլիսի 2026, 17:26
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հարվածել է Քուվեյթի Ալ-Ահմադի նավահանգստում գտնվող ԱՄՆ ռազմածովային ուժերի վառելիքի տերմինալին։ Այս մասին հաղորդում է իրանական Tasnim գործակալությունը։
«ԻՀՊԿ ստորաբաժանումները անօդաչու թռչող սարքերի և հրթիռների կիրառմամբ ավերիչ հարված են հասցրել Քուվեյթի Ալ-Ահմադի նավահանգստում գտնվող ԱՄՆ ռազմածովային վառելիքի տերմինալին»,- ասված է կառույցի տարածած հայտարարության մեջ։
Նշվում է, որ տերմինալից բացի՝ ոչնչացվել է նաև ամերիկյան կապի և ռադիոուղղորդման կենտրոնը։