Իշխանական նեղ շրջապատով հարցը քննարկում են, հետո հրամցնում մեզ. Իզաբելլա Աբգարյան

29 Հունվարի 2025, 22:36

Քաղաքականություն

Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության քարտուղար Իզաբելլա Աբգարյանն Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է քաղաքապետ Տիգրան Ավինյանի վերջին հայտարարությունը, թե տրանսպորտից օգտվելու համար քաղաքացիները այսուհետ ստիպված կլինեն վճարել 150 դրամ, նաև օգտվել փաթեթներից:

«Քաղաքացիների պահանջը եղել է հետևյալը. մեկ ուղևորության համար վճարը թողնել 100 դրամ: Դրա համար նաև ստորագրահավաք կազմակերպվեց:

Հիմա արհեստական պահանջ են գեներացրել, թե դա ժողովրդի մեծամասնության պահանջը չէ: Թե ինչպես է այդ որոշումը կայացվել, կարծում եմ՝ բոլորիս պարզ է. այնպես, ինչպես կայացվում են երկրի բոլոր որոշումները: Օրինակ՝ կարող են «Whatsapp»-ով ինչ-որ որոշում ընդունել: Ամեն դեպքում, որոշումը չի կայացվել Երևանի ավագանու բոլոր խմակցությունեների հետ քննարկման արդյունքում: Դա պիտի տեղի ունենար, որովհետև ընթացակարգն է ադպիսին»,- ընդգծել է մեր զրուցակիցը:

Տիգրան Ավինյանն, Իզաբելլա Աբգարյանի խոսքով, իր նեղ շրջապատի հետ է տրանսպորտի ռեֆորմների վերաբերյալ որոշումներն ընդունում:

«Ժողովրդավարական կառավարումը իրենից ներկայացնում է հետևյալը՝ տարբեր խմբակցությունների ներկայացուցիչների դատին հանձնել որևէ նախագիծ: Տրանսպորտի ամբողջ ռեֆորմի դեպքում մեր ու «Մայր Հայաստան» խմբակցություններին շրջանցել են: Մարդիկ նստում ու իրենց նեղ շրջապատով բան են որոշում ու բերում, հրամցնում են մեզ:

Նրանք չեն կարող որոշել, որոշողը Երևանի ավագանին է՝ իր քվեարկությամբ: Նրանք փաստեցին, որ ավագանու քվեարկությունները ֆիկտիվ են: Սա խայտառակություն է ու հակաժողովրդավարական կառավարման ձև է»,- եզրափակել է Իզաբելլա Աբգարյանը:

Մանրամասները՝ տեսանյութում