Իսպանիայում անտառային հրդեհները մոտեցել են Մադրիդին
25 Հուլիսի 2026, 14:48
Իսպանիայում ռեկորդային շոգի պատճառով բռնկված անտառային հրդեհներն արդեն մոխրացրել են 20 հազար հեկտար տարածք և մոտեցել են Մադրիդին: Իշխանությունները դրանք անվանել են մայրաքաղաքի պատմության մեջ «ամենալուրջը», հայտնում է RT-ն՝ հղում անելով El Mundo-ին:
Նշվում է, որ տարածաշրջանում գործում է արտակարգ իրավիճակի ռեժիմ: Ուժեղ քամու և ռեսուրսների սղության պատճառով կրակը դեռևս չի հաջողվում մեկուսացնել: