Իսրայելում ՀՀ դեսպանությունը դիմել է Հայաստան վերադառնալ ցանկացողներին

12 Հոկտեմբերի 2023, 13:15

Քաղաքականություն

Իսրայելում ՀՀ դեսպանությունից խնդրում են Իսրայելում գտնվող ՀՀ այն քաղաքացիներին, որոնք ցանկանում են Հայաստան վերադառնալ, դեսպանության armisraelembassy@mfa.am հասցեին ուղարկել անձագրի պատճենը և, առկայության դեպքում, Իսրայել մուտք գործելը հաստատող կտրոնը:

Դեսպանությունը կցուցակագրի նաև հայկական ծագում ունեցող, սակայն ՀՀ քաղաքագիություն չունեցող անձանց: Չվերթի առկայության վերաբերյալ կտեղեկացվի լրացուցիչ», — ասված է հաղորդագրության մեջ: