Ջանես Նազարյանը Բաքվում կպայքարի աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար

28 Հուլիսի 2026, 18:11

Սպորտ

Հայ ըմբշամարտիկ Ջանես Նազարյանը դուրս է եկել Բաքվում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնության եզրափակիչ։

Կիսաեզրափակիչում հայ ըմբիշը 8:0 հաշվով հաղթել է բուլղարացի մարզիկին։ Եզրափակիչ հասնելու ճանապարհին Նազարյանը բոլոր մրցակիցներին հաղթել է ընդհանուր 34:0 հաշվով։

Եզրափակիչում մեր մարզիկի մրցակիցը Ռուսաստանը ներկայացնող Ալան Ձուևն է։