Ջանես Նազարյանը՝ հունահռոմեական ոճի աշխարհի լավագույն ըմբիշ

02 Հունիսի 2026, 10:00

Սպորտ

16-ամյա հայ ըմբիշ Ջանես Նազարյանն արժանացել է Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան ի հեղինակավոր ճանաչմանը։ UWW-ն նրան ընդգրկել է ամսվա լավագույն ըմբիշների շարքում և մայիսի արդյունքներով ճանաչել հունահռոմեական ոճի լավագույն ներկայացուցիչ։

Սա Նազարյանի փայլուն ելույթի շարունակությունն էր U17 Եվրոպայի առաջնությունում, որտեղ նա նվաճել է ոսկե մեդալ և ամբողջ մրցաշարն անցկացրել առանց մեկ միավոր բաց թողնելու։ Նրա հինգ գոտեմարտերի ընդհանուր հաշիվը կազմել է 37:0՝ բացարձակ գերակայության ցուցանիշ։

Տիտղոսի ճանապարհին հայ ըմբիշը հաջորդաբար հաղթել է Ռումինիայի ներկայացուցչին՝ 6:0 հաշվով, Մոլդովայի մրցակցին՝ 8:0, Ռուսաստանի ներկայացուցչին՝ 9:0, իտալացուն՝ 10:0, իսկ եզրափակիչում հաղթել է Վրաստանի ներկայացուցչին՝ 4:0 հաշվով։