Հայ ըմբիշի հաղթանակը Բաքվում. Ջանես Նազարյանը՝ Մ-17 աշխարհի չեմպիոն

29 Հուլիսի 2026, 19:49

Սպորտ

Բաքվում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ-17 տարեկանների աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Ջանես Նազարյանը նվաճել է ոսկե մեդալ։

Վճռորոշ եզրափակիչ գոտեմարտում Նազարյանն ուժերն է չափել Ռուսաստանի Դաշնությունը ներկայացնող Ասլան Ձուևի հետ և, վստահ առավելության հասնելով մրցակցի նկատմամբ, դարձել է աշխարհի չեմպիոն։