Կալիֆոռնիայում կայացել է համերգ ՝ նվիրված Խաչատուր Ավետիսյանին և Ցեղասպանության զոհերի հիշատակին

24 Ապրիլի 2026, 23:20

Մշակույթ

Կալիֆոռնիայի պետական համալսարանի դահլիճում կայացել է համերգ-երեկո՝ նվիրված կոմպոզիտոր Խաչատուր Ավետիսյանի ծննդյան 100-ամյակին և Ցեղասպանության զոհերի հիշատակին։

Ելույթով հանդես է եկել «Հայկյան» նորաստեղծ երգչախումբը, որը վերջին ժամանակահատվածում պարբերաբար ելույթներ է ունենում Կալիֆոռնիայի մեծ բեմերում։

Դիրիժորը Խաչատուր Ավետիսյանի որդին էր՝ Միքայել Ավետիսյանը։

Երեկոյի ընթացքում հնչել են անվանի կոմպոզիտորի ստեղծագործությունները՝ ամերիկաբնակ, ինչպես նաև Հայաստանից ժամանած երաժիշտների ու երգիչների կատարմամբ։

Միջոցառման մասնակիցների խոսքով՝ նմանօրինակ երեկոների անցկացումը թույլ չի տալիս աշխարհին մոռանալ ու հերքել մեկ դառ առաջ տեղի ունեցած ոճրագործությունները։

Մանրամասները՝ տեսանյութում։