Կանադացի քաղաքական գործիչը ելույթի ժամանակ պատահաբար ընթերցել է արհեստական բանականության հուշումը

28 Հուլիսի 2026, 11:39

Քաղաքականություն

Կանադացի քաղաքական գործիչ Բիլ Օլիվերը հայտնվել է հանրության ուշադրության կենտրոնում այն բանից հետո, երբ խորհրդարանում ունեցած ելույթի ժամանակ ընթերցել է արհեստական բանականության միջոցով տեքստը խմբագրելու համար նախատեսված հուշման մի հատված։ Տեսանյութը արագ տարածվել է սոցիալական ցանցերում։

Ելույթի մի հատվածում նա հանգիստ ընթերցել է չաթբոտի տեխնիկական նշումը․ «Ահա այս հատվածի ավելի բնական և սահուն տարբերակը, որը հնչում է որպես խորհրդարանական ելույթ, այլ ոչ թե կարճ կետերի շարք»։