Կյանքի ուրախության համը․ Die Welt-ի խոհարարական ճանապարհորդությունը Հայաստանում
24 Օգոստոսի 2026, 20:30
Հայազգի լրագրող Սելին Բաբաչյանը գաստրոնոմիական ճանապարհորդություն է կատարել Հայաստանում և իր տպավորություններով կիսվել գերմանական «Die Welt» պարբերականում։
Նա նշել է, որ «Հայաստանն այն երկիրն է, որտեղ խոհանոցը կյանքի ուրախության համ է պարգևում»։ Ճանապարհորդության ընթացքում լրագրողը այցելել է ավանդական ռեստորաններ, շուկաներ և գյուղեր, որտեղ լավաշը դեռևս թխում են կավե թոնիրներում՝ շիկացած պատերին, ինչպես դա արվել է հարյուրավոր տարիներ շարունակ։
Սելինն առանձնահատուկ ուշադրություն է դարձրել «Tun Lahmajo», «Gata Tavern» և «Sherep» ռեստորաններին՝ ընդգծելով դրանց մթնոլորտն ու իսկությունը։