Լարված իրավիճակ՝ Երևան-Սևան մայրուղում. ոստիկանությունը բիրտ ուժ է կիրառում

26 Ապրիլի 2024, 17:10

Քաղաքականություն

Քաղաքացիները փակել էին Երևան-Սևան մայրուղին: Լարվել է իրավիճակն այնտեղ, երբ ոստիկանության աշխատակիցները փորձել են բացել ճանապարհը: Բախում է տեղի ունեցել քաղաքացիների ու ոստիկանների միջև: Բերման է ենթարկվել ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը: