Լարված իրավիճակ՝ Երևանում․ նռնակով զինված անձը սպառնում է պայթեցնել այն
24 Մարտի 2024, 18:36
![](https://media.alphanews.am/wp-content/uploads/2024/03/24183611/screenshot_2024_03_24_182222.thumb_.png)
Այսօր՝ ժամը 17։00-ի սահմաններում, 3 քաղաքացի զինված փորձել են ներխուժել ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժնի վարչական շենք, գործադրել են նռնակ, ինչի հետևանքով ներխուժող անձանցից 2 հոգի վիրավորվել են և տեղափոխվել բուժհաստատություն։
Մեկ հոգի այս պահին զինված շարունակում է մնալ ոստիկանության բաժնի դիմաց: Ձեռնարկվում են համապասխան աշխատանքներ՝ նրան վնասազերծելու համար: