Լեհաստանում բիզոնը հարձակվել է զբոսաշրջիկի վրա

06 Օգոստոսի 2026, 11:30

Հայեր

Լեհաստանի տարածքում գտնվող Բելովեժյան անտառում բիզոնը հարձակվել է զբոսաշրջիկի վրա։ Տղամարդը ոտքի վնասվածք է ստացել։

Տուժածին փրկել է լուսանկարիչը, որը մեքենայով մոտեցել է բիզոնին՝ փորձելով շեղել նրա ուշադրությունը։ Արդյունքում կենդանին հեռացել է, իսկ տղամարդը կարողացել է ինքնուրույն ոտքի կանգնել և անվտանգ հեռանալ դեպքի վայրից։