Լիբանանի նոր կառավարության նախարարներից մեկը հայ է

08 Փետրվարի 2025, 18:36

Հայեր | Քաղաքականություն

Լիբանանի նախարարների խորհրդի գլխավոր քարտուղար Մահմուդ Մաքիան այսօր հայտարարել է 24 նախարարներից կազմված նոր կառավարության հաջորդ կազմը՝ վարչապետ Նաուաֆ Սալամի գլխավորությամբ: Այս մասին հայտնում է Ազգային լրատվական գործակալությունը։

Հայազգի Նորա Բայրաքթարյանը Լիբանանի նոր կառավարությունում զբաղեցրել է երիտասարդության և սպորտի հարցերի նախարարի պաշտոնը։

Հիշեցնենք, որ Լիբանանի նախկին կառավարությունն ամբողջ կազմով հրաժարական էր տվել՝ օգոստոսի 4-ին Բեյրութում տեղի ունեցած պայթյունի պատճառով։