Լիպարիտ Դրմեյանը զրպարտության համար հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Փաշինյանի

31 Հուլիսի 2026, 16:50

Քաղաքականություն

«Միասնության թևեր» կուսակցության անդամ Լիպարիտ Դրմեյանը զրպարտության համար հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Նիկոլ Փաշինյանի:

«Մամուլի ասուլիսի ժամանակ հնչեցված հայտարարություններն իրականությանը չհամապատասխող էին և ունեին իմ պատիվն ու արժանապատվությունն արատավորող բնույթ, ուստի ես որոշել եմ իմ իրավունքները ՀՀ օրենսդրությամբ սահմանված ընթացակարգերի համաձայն պաշտպանել դատական կարգով։ Հայց եմ ներկայացրել զրպարտություն համարվող տեղեկությունները հերքելու պարտավորեցնելու մասին»,- ասել է Դրմեյանը։

Ըստ նրա՝ խոսքը վերաբերում է բոլոր այն արտահայտություններին, որոնք վերաբերում էին արբիտրաժային վարույթի ընթացքում իր պարտականությունները կատարելուն, շահերի բախում ունենալուն։