Լորիս Ճգնավորյանը ՀՀ քաղաքացիություն է ստացել
26 Օգոստոսի 2026, 20:15
Մեծանուն կոմպոզիտոր Լորիս Ճգնավորյանը Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն է ստացել։ Այս մասին հայտնել է ՀՀ ներքին գործերի նախարարությունը։
«Տասնամյակներ շարունակ նա Հայաստանինն էր, ու Հայաստանն իրենն էր համարում։ Այստեղ էր ծավալում իր գործունեությունը, ստեղծագործում իր երկրի մասին ու իր երկրի համար։ Բայց կար մի հակասություն․ չնայած այդքան սերտ էր կապված Հայաստանի հետ, սակայն նրա իրավական կարգավիճակը երկար տարիներ չէր արտացոլում այդ կապը․ նա Հայաստանի Հանրապետության քաղաքացի չէր։ Այս հակասությունն էլ Լորիս Ճգնավորյանի՝ մեծանուն կոմպոզիտորի ու դիրիժորի կյանքի ուշագրավ դրվագներից մեկն է»,- ասված է հաղորդագրության մեջ։