Լույս է տեսել Գառնիկ Բանյանի «Հիշողություններ մանկությունից և որբությունից» գրքի ռուսերեն թարգմանությունը
28 Ապրիլի 2025, 14:40

Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ «ԱՆԻՎ» հիմնադրամը, «Ժառանգություն և առաջընթաց» հիմնադրամը և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը պատրաստել են Գառնիկ Բանյանի հուշագրությունների ռուսերեն թարգմանությունը՝ եզակի աղբյուր, որը լույս է սփռում 1915 թվականի ցեղասպանության պատմության քիչ հայտնի էջի՝ հայ որբերի ճակատագրի վրա։
«Հիշողություններ մանկությունից և որբությունից. Ցեղասպանությունը վերապրած տղայի պատմությունը» գրքի շնորհանդեսը տեղի է ունեցել Մոսկվայում, որին մասնակցել է նաև ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը:
Գառնիկ Բանյանը ծնվել է Կյուրինա քաղաքում (Սիվաս նահանգ), և հինգ տարեկանում քաղաքում ապրող մնացած հայերի հետ նախ աքսորվել է Համա քաղաքի մոտակայքում գտնվող մահվան ճամբար (Սիրիայի հյուսիսում), ապա տեղափոխվելԱնթուրայի հատուկ որբանոց։
