Մ-20 ԱԱ․ Սամվել Տերտերյանը՝ հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի չեմպիոն
17 Օգոստոսի 2026, 20:55
Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի երիտասարդական հավաքականի անդամ Սամվել Տերտերյանը (77 կգ) նվաճել է մինչև 20 տարեկանների աշխարհի չեմպիոնի տիտղոսը։
Վճռորոշ եզրափակիչ գոտեմարտում հայ ըմբիշը լարված պայքարում 1։1 հաշվով (վերջին միավորի առավելությամբ) հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցիչ Ջավիդան Նեմատովի նկատմամբ՝ արժանանալով աշխարհի առաջնության ոսկե մեդալին։