Մաքսիմ Աթայանցը նկարել է Արևմտյան Հայաստանում գտնվող Խծկոնքի հայկական վանքը

05 Փետրվարի 2025, 09:20

Մշակույթ

Ռուսաստանի վաստակավոր ճարտարապետ, նկարիչ Մաքսիմ Աթայանցը նկարել է ներկայիս Թուրքիայի տարածքում գտնվող Խծկոնքի հայկական վանքը և հրապարակել այն համացանցում:

«Ես այնտեղ եմ եղել իմ գործընկերների հետ 2022 թվականին։ Մի քանի էսքիզ այն ժամանակ արեցի, իսկ հիմա վերջապես ավարտեցի»,- գրել է նկարիչը։

Նա ցույց է տվել, թե ինչ տեսք ուներ վանքը 100 տարի առաջ և ինչ տեսք ունի հիմա։

«Չորս եկեղեցիներից երեքն ամբողջությամբ անհետացել են, մնացածի վրա ուշադրություն դարձրեք. ճեղքեր ստորին հատվածի բոլոր եզրերի երկայնքով, որպեսզի այն փլուզվի առաջին իսկ լուրջ երկրաշարժի ժամանակ», — նշել է Աթայանցը:

Խծկոնք վանքը գտնվում է պատմական Անի քաղաքի հարավ-արևմուտքում՝ 25կմ հեռավորության վրա, Կարսի Դիգոր վարչական շրջանի կենտրոնից 5 կմ հեռավորության վրա։ Այն 9-րդ դարի հայկական միջնադարյան վանական համալիր է։ Երեք ժայռերի վրա կառուցված հինգ հայկական եկեղեցիներից այսօր միայն կիսավեր Սուրբ Սարգիս եկեղեցին է մնացել։ Վանքը կառուցել է Հայոց Սմբատ թագավորը։

Դիգորի հինգ եկեղեցիներն են եղել Սուրբ Կարապետը, Մարիամ Աստվածածինը, Սուրբ Ստեփանոսը, Սուրբ Գրիգորը և Սուրբ Սարգիսը: Բոլորն էլ գմբեթավոր և հատուկ հղկված քարերով են կառուցվել: Վանական համալիրը հայտնի է Խծկոնք (թուրքերենում` «Հինգ եկեղեցի») անվամբ։

Վանքը 13-րդ դարում մոնղոլական արշավանքներից հետո լքվել է։ 1878 թ., երբ Կարսի մարզն անցել է ռուսական ղեկավարությանը, այն վերադրաձվել է հայոց եկեղեցուն։