Մաքսիմ Ֆադեևն ու Արման Հովհաննիսյանը Հայաստանին նվիրված երգ են ներկայացրել
29 Մայիսի 2026, 17:45
Ռուս կոմպոզիտոր և պրոդյուսեր Մաքսիմ Ֆադեևը և հայ երգիչ Արման Հովհաննիսյանը հանդես են եկել Հայաստանին նվիրված իրենց նոր համատեղ երգով։ Այն վերնագրված է «Армения» (Հայաստան) և թողարկվել է մայիսի 28-ին՝ Հայաստանի առաջին հանրապետության օրը։ Երգի խոսքերի հեղինակը Նատալյա Կասիմցևան է։
Ֆադեևի խոսքով՝ «երգը նվիրված է մեծ երկրին և մեծ ժողովրդին», որը ծանր փորձությունների միջով անցնելով՝ պահպանել է իր ուժը, հավատը, մշակույթն ու արժանապատվությունը։
«Ինձ համար կարևոր է, որ հայերն ու ռուսները պատմականորեն միշտ եղել են կողք կողքի։ Մեր ժողովուրդները ուս ուսի տված անցել են Հայրենական մեծ պատերազմը, մեզ կապում են ընդհանուր հիշողությունը, ընդհանուր հոգևոր արմատները, մարդկային մտերմությունն ու միմյանց նկատմամբ մեծ հարգանքը»,- նշել է Ֆադեևը։
Ավելի վաղը կոմպոզիտորը հայտնել է, որ «Հայաստան» երգն իր հեղինակային նախագծի՝ ԽՍՀՄ նախկին 15 հանրապետություններին նվիրված երգաշարի երկրորդ ստեղծագործությունն է։